News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

2014թ. ընթացքում գնումների գործընթացների կազմակերպման ժամանակ մասնակիցների կողմից ոչ պատշաճ կամ պայմանագրի տեխնիկական բնութագրին անհամապատասխան ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման որոշ դեպքեր են արձանագրվել:

Այս առթիվ տեղեկատվությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրամադրվել է գնումների ոլորտի լիազոր մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, մասնակիցներին գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում ներառելու համար պաշտոնական գործընթաց նախաձեռնելու նպատակով։

Հարկ է նշել, որ 2014թ. ծրագրերն իրականացնելու նպատակով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ աշխատանքների կատարման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երեւանի քաղաքապետարանի կողմից նախորդ տարի կազմակերպված գնման գործընթացների արդյունքում, համապատասխան կազմակերպությունների հետ կնքված գնման պայմանագրերի համաձայն, կողմերի պարտավորություններից զատ, նախատեսված է պայմանագրային պարտավորությունների չկատարումից բխող պատժամիջոցների կիրառում, այդ թվում նաեւ ոչ պատշաճ մատակարարման, ժամկետների խախտմամբ պայմանագրերի կատարման եւ այլ դեպքերում: Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից միջոցներ են ձեռնարկվել պայմանագրային պարտականությունները չկատարող ընկերությունների նկատմամբ պայմանագրով նախատեսված պատժամիջոցները կիրառելու՝ պայմանագրերը միակողմանի լուծելու, ինչպես նաեւ պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները գանձելու ուղղությամբ:

Այդպիսի կազմակերպությունները 13-ն են, որոնցից թվով 5 կազմակերպությունների («Հալալ Միս» ՍՊԸ, «Նուբար-1» ՍՊԸ, «Հանս Ֆուդ» ՍՊԸ, «Անանո» ՍՊԸ, «Կամելիա գրուպ» ՍՊԸ) նկատմամբ համապատասխան գործընթաց է նախաձեռնվել մանկապարտեզներում պայմանագրերի տեխնիկական բնութագրերին անհամապատասխան սննդամթերք մատակարարելու դեպքերով, թվով 7 կազմակերպությունների («Ջեմսիկո» ՍՊԸ, «Նպատ» ՍՊԸ, «Նոր վերածնունդ» ՍՊԸ, «Պառէքս-գազ» ՍՊԸ, «Հով-գրիգ շին» ՍՊԸ, «Սպառշինարդ» ՍՊԸ, «ՌԵՄ գրուպ» ՍՊԸ) նկատմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթներին մրցույթի հրավերին չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաեւ շինարարական աշխատանքները սահմանված ժամկետներում չիրականացնելու եւ ոչ պատշաճ կատարելու համար, եւս 1 կազմակերպության («Սարգիս եւ Մարիաննա» ՍՊԸ) նկատմամբ էլ գործընթաց է նախաձեռնվել շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար:

Նշենք, որ թվարկված կազմակերպություններից 4-ը («Ջեմսիկո» ՍՊԸ, «Նպատ» ՍՊԸ, «Նոր վերածնունդ» ՍՊԸ, «Հալալ Միս» ՍՊԸ) արդեն իսկ ներառված են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող գնումների գործընթացին մասնակցելու իրավունքը սահմանափակված մասնակիցների ցանկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ