News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայից այժմ ոչինչ կախված չէ. այն այլեւս չի կարող նավթի գների վրա ազդել այնպես, ինչպես այդ կարող էր անել 20 տարի առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոռեկտոր, ռուսաստանցի հայտնի տնտեսագետ Կոնստանտին Սոնինը:

Այսինքն՝ հիմա, ըստ նրա, բազմաթիվ նավթ արտադրողներ կան: «Սա մրցակցային շուկա է, եւ եթե Սաուդյան Արաբիան կրճատի արդյունահանման ծավալները, նավթի գների վրա դա չի անդրադառնա, պարզապես մյուսներն ավելի շատ կարդյունահանեն»,- նշեց Կոնստանտին Սոնինը:

Եվ երկրորդ, ըստ տնտեսագետը, Սաուդյան Արաբիայի թագավորի մահը չազդեց շուկայի գների վրա, քանի որ այն վաղուց էր սպասվում: «Սաուդյան Արաբիայում մի ամբողջ թագավորական ընտանիք է կառավարում, այդ պատճառով նրանց մոտ քիչ բան է կախված միապետի անձից: Հետեւաբար, նրանց նավթային քաղաքականությունը չի փոխվի»,- ընդգծեց Սոնինը:

Հիշեցնենք, որ սաուդյան վեցերորդ թագավոր Աբդուլլան 91 տարեկանում կյանքից հեռացել է հունվարի 23-ին: 1953 թվականին Աբդել Ազիզ թագավորի՝ Սաուդյան Արաբիայի հիմնադրի մահից հետո, ավելի քան 60 տարի գահը մեկ որդուց անցնում է մյուսին:

Դինաստիայում յոթերորդը՝ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդելազիզ աս-Սաուդ թագավորը, ամենայն հավանականությամբ, կհետեւեի իր նախորդի նավթային քաղաքականությանը: Այսպիսով, Սաուդյան Արաբիան, հավանաբար, կշարունակի նախկին ծավալներով նավթ արդյունահանել՝ օրական շուրջ 9.5 մլն բարել, որպեսզի պահպանի շուկայում իր մասնաբաժինը: Թագավորությունից նավթի արտահանումը կազմում է օրական շուրջ 7 մլն՝ ապահովելով համաշխարհային մատակարարումների ավելի քան 10%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ