News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Twitter սոցցանցում Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա Բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի մահվան մասին գրառումը մեկ օրվա ընթացքում ստացել է շուրջ 1,2 մլն թվիթ է հավաքել:
 «Սաուդյան Արաբիայի թագավորի մահվան լուրի հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի հպատակները, Պարսից ծոցի այլ պետությունների եւ արաբական երկրների բնակիչները՝ շուրջ 1,2 մլն մարդ, իրենց գրառումն են կատարել՝ հայտնելով միապետի նկատմամբ իրենց սերը, ցավակցություններ եւ թվարկել նրա  արժանիքները», — գրել է սաուդյան  «Էր-Ռիյադ» թերթը: Սաուդյան տիրակալի վախճանի մասին գրառման տակ թվիթների թիվը գնալով աճում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունվարի 23-ին հայտնի դարձավ, որ Սաուդյան միապետը մահացել է 91 տարեկան հասակում: Նույն օրը նա թաղվել է Էր-Ռիյադի Էլ Ուդի գերեզմանատանը, ուր հանգչում են թագավորական դինաստիայի այլ ներկայացուցիչներ: Բազմաթիվ մահմեդական երկրների ղեկավարներ ներկա են եղել թագավորին հրաժեշտ տալու սգո արարողությանը եւ հուղարկավորությանը: Հունվարի 24-ին սպասվում է համաշխարհային առաջնորդների ժամանումը Սաուդյան Արաբիա՝ թագավորի մահվան կապակցությամբ սգո արարողություններին մասնակցելու նպատակով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ