News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նմանակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներքին զրույցն ինքն իր հետ այն մասին,  թե ինչպես են Ռուսաստանում տեղի ունենում նախագահական ընտրությունները։ Պետքարտուղարը նմանակումը ցուցադրել է կանադական Ուինիպեգ քաղաք կատարած այցի ընթացքում։

Քլինթոնը, պատասխանելով նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցին, նշել է, որ ԱՄՆ-ում գործում է որոշակի ընտրական կանոնակարգ։ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում ընտրական գործընթացի տարբերություններն առավել հստակ հասկանալու համար Քլինթոնն առաջարկել է պատկերացնել Պուտինի մենախոսությունը։

«Մի օր նա ինքն իրեն ասում է. «Վլադիմիր, Դուք կցանկանայի՞ք եւս մեկ անգամ զբաղեցնել նախագահի պաշտոնը»։ - «Կարծում եմ, որ կցանկանայի»։ - «Այդ դեպքում, ինչու՞ պարզապես չհայտարարել այդ մասին։ Օրինակ՝ առաջարկեք Դմիտրիին զբաղեցնել վարչապետի պաշտոնը»։ - «Հիանալի գաղափար է»,- նմանակել է Պուտինին Քլինթոնը։

Քաղաքական գործիչները մեկ անգամ չէ, որ սարկազմով համեմված արտահայտություններ են թույլ տալիս միմյանց հասցեին։ 2014թ. հունիսին Պուտինը ֆրանսաիական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել էր, որ Քլինթոնը երբեք «իր արտահայտություններում նրբանկատ չի եղել, սակայն կնոջ հետ լավ է չվիճել»։

Այս տարվա ապրիլին ԱՄՆ-ի պետքարտուղարը համեմատել էր ՌԴ նախագահի զրույց վարելու ոճը տարրական դպրոցի երեխաների վարվելակերպի հետ, մեջբերում է «Լենտա.ռու»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ