News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը համաձայնել է քննարկել առավելագույն պատժաչափի դատապարտված երեք դիմողների գործը, ովքեր պահանջում են ոչ մարդասիրական ճանաչել մահապատժի ժամանակ օգտագործվող հանգստացնող միդազոլամ պրեպարատը:

Ինպես պնդում են հայցվորները, մահապատժի ժամանակ օգտագործվող երեք պրեպարատներից մեկի՝ միդազոլամի օգտագործումը կապված է ցավի եւ տառապանքների ռիսկի հետ, ինչը հակասում է ԱՄՆ-ի Սահմանադրությանը:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ 2014թ. այդ պրեպարատը օգտագործվել է երեք մահապատիժների ժամանակ, որոնք ըստ սցենարի չեն ընթացել: Նախորդ տարվա ապրիլին Օկլահոմայում Քլեյթոն Լոքեթի մահապատիժը դադարեցվել էր 20 րոպե անց, քանի որ նրա երակը պայթել էր, ինչը խոչընդոտել էր պրեպարատի լիարժեք ազդեցությանը: Ականատեսները պատմում են, որ ներարկում կատարելուց հետո դատապարտյալը ցնցումների մեջ է ընկել:

Օհայո նահանգը դադարեցրել է պրեպարատի օգտագործումը այն բանից հետո, երբ 26 րոպե տեւող մահապատժի իրագործման ժամանակ դատապարտյալը բերանով ագահորեն օդ է որսացել եւ ձայներ արձակել: Արիզոնա նահանգում եւս մեկ մահապատիժ 2 ժամ է տեւել:

Օկլահոմայի երեք դատապարտյալների փաստաբանները հայտարարում են, որ միդազոլամի օգտագործումը թույլ չի տալիս վիրահատություն անցկացնելու համար բավարար անգիտակցական վիճակի, հետեւաբար, այդ պրեպարատը պիտանի չէ մահապատժի համար:

ԱՄՆ-ում մահապատժի իրականացումը բախվում է մահացու ներարկումների համար պրեպարատներ մատակարարողների որոնումների դժվարությունների հետ, քանի որ շատ ընկերություններ հրաժարվում են իրենց արտադրանքը տրամադրել այդ նպատակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ