News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի հատուկ ծառայությունները շարունակում են «Իսլամական պետության» կողմից առեւանգված պատանդների գտնվելու վայրի հայտնաբերման գործողությունները։ Ճապոնիան մյուս երկրների հետ համատեղ գործադրում է բոլոր ջանքերը պատանդների ազատման համար։

«Մենք փորձեցինք պարզել պատանդների գտնվելու վայրը,սակայն ոչ մի նոր տեղեկություն այժմ տրամադրել չենք կարող։ Իրավիճակը խիստ լարված է, եւ մենք շարունակում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել», - ասել է արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, փոխանցում է «Միր 24»-ը;

Հունվարի 23-ին լրանում էր ճապոնացիների համար փրկագնի վճարման վերջնաժամկետը։

Գրոհայինները հայտարարություն էին տարածել, որ կկատարեն խոստումը եւ մահապատժի կենթարկեն պատանդներին։ Ահաբեկիչներին կոչով դիմել է պատանդներից մեկի մայրը՝ խնդրելով խնայել որդուն, որը երբեք էլ  «Իսլամական պետության» թշնամին չի եղել։ Միաժամանակ, Ճապոնիայի  իշանությունները հրաժարվել են փրկագին վճարելուց։

Հունվարի 20-ին իսլամիստները ցանցում տեսագրություն էին տեղադրել ճապոնացի երկու պատանդների՝ Կենձի Գոտոյի եւ Հարունա Յուկավայի մասնակցությամբ եւ պահանջել 72 ժամվա ընթացքում 200 մլն դոլար փրկագին վճարել, հակառակ դեպքում սպառնում էին սպանել պատանդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ