News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շատերը աշխատանքի որոնումը հաճելի գործընթաց չեն համարում: Սակայն դրանում անձնական աճի հնարավորություն տեսնող մարդիկ առավել հաճախ են գտնում իրենց երազանքների աշխատանքը, բացահայտել են Միսուրիի եւ Լեհայսկու համալսարանների հետազոտողները:

Հետազոտությանը աշխատանք փնտրող ավելի քան 120 մարդ է մասնակցել: Կյանքի ցանկացած իրավիճակում սովորելու հակում ունեցողները, փորձ ձեռքբերելու նպատակ ունեցողները ավելի հաճախ են հասել իրենց նպատակին:

Ինչ-որ բան սովորելու ցանկություն ունեցող մասնակիցները որոնումների գործընթացում անհաջողության դեպքում ավելի շատ ջանքեր են գործադրում: Բացի այդ, եթե որոնումները հաջող ելք են ունեցել, ապա ամեն ինչից դասեր քաղող մարդիկ նախկինի պես են ջանացել,կամ էլ ավելի ուժեղ: Իսկ նման ձգտում չունեցող կամավորների մոտ արտադրողականությունը, հակառակը, իջել է, հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով Psych Centraլ-ին:

Հետազոտողները նշում են, որ յուրաքանչուր մարդ կարող է այդպիսի նպատակ դնել իր առջեւ: Նոր փորձ ձեռք բերել ցանկացող մարդիկ ավելի լավ են հաղթահարում սթրեսը: Իսկ աշխատանքի փնտրտուքներում հաջողություններ չունեցողները պետք է հասկանան, որ դա այդքան էլ վատ չէ: Դա նրանց թույլ է տալիս դասեր քաղել եւ որոշել հաջորդ անգամ ինչպես գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ