News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բռնցքամարտի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը Rolling Stone ամսագրի հետ զրույցում խոստովանել է, որ Մադոննայի հետ համատեղ աշխատելիս ոգեշնչվում էին իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի ճառերով։

«Թեեւ ոչինչ չէինք հասկանում նրա խոսքերից, ես ապշել էի, թե որքան ոգեշնչող է Մուսոլինին։ Գիտեմ, մարդիկ կասեն՝ ինչ ես ասում, չէ որ նա ֆաշիստ է։ Բայց նրան նայելիս դրական զգացումներով ես համակվում։ Զարմանալի չէ, որ նա այդքան գրավում էր Հիտլերին։ Նա յուրահատուկ «փողոցի շարժուձեւ» է ունեցել, շարժումներ է արել ձեռքով եւ գլխով՝ հիփ հոփից շատ առաջ», — Թայսոնի խոսքերն է փոխանցում lenta.ru-ն։

Ամերիկացի 48-ամյա բռնցքամարտիկը մասնակցել է Iconic կոմպոզիցիայի ձայնագրությանը՝ Մադոննայի եւ ռեփեր Չանսելոր Բենեթի հետ, որը Chance the Rapper կեղծանվամբ է հանդես գալիս։ Երգը կընդգրկվի Rebel Heart ալբոմում, որի ամբողջական տարբերակը հասանելի կլինի 2015թ. մարտի 10-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ