News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները, չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, փոխադարձ մեղադրանքներին եւ թվացյալ սառնությանը, պայմանագրային տեսանկյունից չեն տուժել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ Վահրամ Պետրոսյանը:

Ամեն դեպքում, քաղաքագետի խոսքով, հարաբերությունների վատթարացմանն ապագայում կարող են նպաստել Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության նեոօսմանական ծրագրերը (այդ ծրագրերն Իսրայելը դիտարկում է որպես սպառնալիք սեփական շահերի դեմ), «Իսլամական պետություն» խմբավորումը, քրդական գործոնը եւ արաբա-իսրայելական հակամարտությունում Թուրքիայի դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները վերջին շրջանում սրվեցին հատկապես երկու կողմից հնչած վիրավորական հայտարարություններից հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արեւմուտքին եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրեց Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության դեմ հարձակման հարցում երկերեսանիության մեջ: Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանն իր հերթին դեսպանների հետ հանդիպման ժամանակ Էրդողանին «խուլիգան եւ հակասեմական» էր անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ