News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մինվոդիում գոյություն ունեն ընդդիմադիր ուժեր, որոնք ցանկանում են համոզել, որ բողոքի ակցիաները կապված են Գյումրիում հայ ընտանիքի սպանության հետ, բայց դրանք Գյումրիի սպանության հետ կապել չի կարելի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստեց Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի տարածքային մասնաճյուղի ղեկավար Գեորգի Սաֆարովը:

Նրա խոսքով, Մինվոդիում շուրջ 100 մարդու մասնակցությամբ չարտոնված բողոքի ակցիա է անցկացվել: «Դա չի կարելի ցույց անվանել: Մասնակիցների կեսը տեղացիներ չէին, ընդդիմադիր ուժերը նրանց ինչ-որ տեղից բերել էին: Հայերի դեմ ուղղված ոչինչ չկար, հիմնականում խոսում էին իրավապահ մարմինների հասցեին, որ նրանք վատ են աշխատում»,- նշեց Գեորգի Սաֆարովը:

Հիշեցնենք, որ օրերս Մինվոդիի «Օպերա» կարաոկե-բարում վեճ է տեղի ունեցել ընկերական երկու շրջանակի միջեւ: Վիճաբանությանը մասնակցել են տեղի բնակիչներն ու մոտակայքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայողները:

Զինվորներից մեկը՝ 26-ամյա Դմիտրի Սիդորենկոն, որը ներքին զորքերի «Էդելվեյս» հատուկ նշանակության ջոկատի անդամ է, դանակի հարված է ստացել: Դանակահարության մեջ մեղադրվող Միխայիլ Գրիգորյանը հունվարի 23-ին ձերբակալվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ