News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային պարտվող է համարել այն բանի համար, որ վերջինս շարունակում է քննադատել Փհենյանի ռեժիմը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Հաղորդվում է, որ հյուսիսկորեական իշխանությունները Օբամային մեղադրել են թշնամանքով լցված լինելու մեջ:

Նախորդ շաբաթ Օբաման հայտարարել էր, որ որոշ ժամանակ անց Հյուսիսային Կորեայում իշխող ռեժիմը կտապալվի, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ն Օբամային համեմատել էր փոքրիկ կապիկի հետ՝ մեկնաբանելով երկրում ինտերնետն անջատելու եւ Sony ընկերության դեմ հաքերային հարձակումների հետ կապված սկանդալը:

«Օբաման միշտ իրեն անմիտ է պահում խոսքով ու գործով, եւ նրա գործողությունները համեմատելի են անտառում փոքրիկ կապիկի վարքին»,-ասել է ԿԺԴՀ-ի ազգային պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ