News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին հատուկ օգնական է վարձել, որը թագուհուն օգնելու է շնորհավորական հեռագրերի հարցերում: Ըստ The Daily Mail-ի, նոր պաշտոնը կոչվելու է «հոբելյանական հարցերով օգնական»:

Թագավորական նոր օգնականի խնդիրն է հետեւել, որպեսզի բոլոր հասցեատերերն անպայման ստանան թագուհու ուղարկած շնորհավորական բացիկները: Lenta-ի փոխանցմամբ, նոր աշխատակցի մեկնարկային աշխատավարձը կկազմի տարեկան 20 հազար ֆունտ սթեռլինգ:

Վերջին շրջանում թագավորական տան կողմից ուղարկվող շնորհավորական բացիկների եւ հեռագրերի թիվը զգալիորեն ավելացել է: Եթե, օրինակ, 1952 թվականին թագուհու անունից առնվազն 3 հազար շնորհավորական հեռագիր եւ նամակ էր ուղարկվում, ապա 2011-ին՝ արդեն գրեթե 40 հազար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ