News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կոլորադո նահանգի Ռայֆլ քաղաքում, որը թարգմանաբար նշանակում է «հրացան», «Shooters» (Հրաձիգներ) անվանումով ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները զենք են կրում: Այցելուներին նույնպես թույլատրվում է Վայրի Արեւմուտքի ոճով ռեստորանում զենքով ճաշել՝ պայմանով, որ այն պատյանում լինի:

Ըստ Kedem-ի, «Shooters»-ում ամերիկյան եւ մեքսիկական ուտեստներ են մատուցում, սակայն ալկոհոլ չեն վաճառում: Ռեստորանում նաեւ հրաձգության դասընթացներ են անցկացվում:

Ռեստորանի սեփականատեր Լորեն Բոբերգը ռեստորանի հայեցակարգը հիմնավորում է այն հանգամանքով, որ այն մարդկանց հնարավորություն է ընձեռում օգտվել զենք կրելու եւ ինքնապաշտպանության իրենց սահմանադրական իրավունքից: Հետաքրքիր է, որ նահանգի օրենսդրությամբ հրազեն կրելն արգելված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ