News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիժնի Նովգորոդի «ՌԲԿ- Ռուբիկոն» շինարարական ընկերության հիմնադիր եւ ղեկավար Եղիազար Եղիազարյանին, որը հունվարի 21-ին սպանվել է Նիժնի Նովգորոդում, կհուղարկավորեն Հայաստանում: Այս մասին գրում է vremyan.ru-ն՝ վկայակոչելով գործարարի շրջապատի աղբյուրին:

Եղիազար Եղիազարյանին սպանված են գտել հունվարի 21-ի ուշ երեկոյան, քաղաքի կենտրոնում գտնվող իր տան բակում: Օպերատիվ տեղեկատվության համաձայն, հանցագործը գործարարի գլխին հարվածել է ծանր բութ գործիքով, երբ վերջինը դուրս է եկել մեքենայից: Քննչական կոմիտեի բժիշկը նշել է, որ մահվան հստակ պատճառը հնարավոր կլինի որոշել դիահերձումից եւ դատաբժշկական փորձաքննությունից հետո միայն:

Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով (կանխամտածված սպանություն): Հետաքննությունը դիտարկում է բոլոր վարկածները՝ պատվիրված սպանությունից մինչեւ պատահական կենցաղային վեճը:

«ՌԲԿ- Ռուբիկոն» ճանապարհաշինական ընկերությունը, որին ասֆալտի խոշոր գործարան է պատկանում, հիմնադրվել է 1991 թվականին: Ընկերությունը բազմաթիվ մրցույթների է մասնակցել՝ կապված քաղաքային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման, տարածքի բարեկարգման հետ: 2008 թվականից այն ավելի քան 70 պետական եւ քաղաքային պայմանագիր է ստացել: Եղիազար Եղիազարյանն ընկերության միակ հիմնադիրն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ