News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանական «Der Tagesspiegel»  օրաթերթը հունվարի 23-ին հրապարակել է Մաթիաս Մայսների հոդվածը՝ «Դաշնային կառավարությունը չի ցանկանում խոսել ցեղասպանության մասին» վերնագրով:

Հեղինակը հոդվածը սկսում է այն իրողության ներկայացմամբ, որ աշխարհի ավելի քան 20 երկիր հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի տեղահանումն ու ջարդերը հստակորեն որակել է իբրեւ ցեղասպանություն: Նա միեւնույն ժամանակ փաստում է, որ չորս երկրում՝ Հունաստանում, Շվեյցարիայում, Սլովակիայում եւ Իսպանիայում ցեղասպանության ժխտումը  կարող է ընդհուպ քրեորեն հետապնդվել: Դաշնային կառավարությունը, սակայն, շարունակում է չցանկանալ կիրառել «ցեղասպանություն» եզրույթը. այս մասին պարզ էդառնում թերթին տրամադրված կառավարության պատասխանից՝ ուղղված ձախերի խորհրդարանական խմբակցության հարցմանը:

Հեղինակը հակիրճ ներկայացնում է ապրիլի 24-ի էությունը, մանրամասնում օրվա նշանակությունը:

Հիշյալ դիմում-հարցումը կառավարությանն էր ներկայացրել ձախ պատգամավոր Ուլլա Յելփկեն եւ մի քանի այլ պատգամավորներ:  Ու. Յելփկեն անընդունելի է համարում հարցի շուրջ կառավարության որդեգրած դիրքորոշումը:

Թերթին տված մեկնաբանությունում նա ասել է, թե Դաշնային կառավարությունն իր այս պնդմամբ խուսափում է համատեղ պատասխանատվություն ստանձնել այն ժամանակվա հանցագործության համար. «Քանզի Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության մոտ դաշնակիցն էր, ինչպես նաեւ մեղսակիցը եւ ինչ-որ չափով նաեւ՝ հանցակիցը»:

Հեղինակն իր հոդվածում խոսում է նաեւ Բունդեսթագի՝ 2005 թվականին ընդունած բանաձեւի մասին, որտեղ եւս խուսափել են ուղղակիորեն կիրառել ցեղասպանություն բառը. տերմինը, այդուհանդերձ, մեկ անգամ հիշատակում են բանաձեւում՝ հղում անելով «բազմաթիվ անկախ պատմաբանների, խորհրդարանների եւ միջազգային կազմակերպությունների»:

Կառավարության պատասխանում ասված է նաեւ, որ «այս պահի դրությամբ» հարյուրամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառում Դաշնային կառավարությունը չի ծրագրել:

Ձախերին տված պատասխանում կառավարությունը խոստովանում է նաեւ, որ սահմանափակ ձեւով է հաջողվել դաշնային միջոցներով ֆինանսավորվող Լեփսիուսի տուն հետազոտական կենտրոնի շնորհիվ հաշտեցում ապահովել գերմանացիների, հայերի եւ թուրքերի միջեւ: Իբրեւ պատճառ առաջ է քաշվում թուրքերի գնահատականը՝ կենտրոնի հայամետ դիրքորոշում ունենալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ