News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը  2014թ. շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

Օգոստոսի 8-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սոչիում, սեպտեմբերի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի նախաձեռնությամբ Նյուպորտում եւ հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ կազմակերպեցին գագաթաժողովներ՝ լարվածությունը նվազեցնելու, իրավիճակի հետագա սրումը կանխելու եւ հիմնախնդրի կարգավորման գործընթանցը առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

Տարվա ընթացքում (հունվարի 24-ին՝ Փարիզում, ապրիլի 4-ին՝ Մոսկվայում, սեպտեմբերի 23-ին՝ Նյու Յորքում) երեք հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ ՀՀ արտգործնախարարը առանձին հանդիպումներ է ունեցել Մինկսի համանախագահների հետ (փետրվարի 22-ին` Փարիզում, մարտի 11-ին՝ Մոսկվայում, հուլիսի 22-ին՝ Բրյուսելում, դեկտեմբերի 3-ին՝ Բազելում)։ Համանախագահները 2014թ. փետրվարին, մայիսին, սեպտեմբերին եւ հոկտմբերին այցելել են տարածաշրջան։

Դեկտեմբերի 4-ին Բազելում՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` վերստին ընդգծելով, որ հիմնահարցի համապարփակ կարգավորման հիմք են հանդիսանում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում ամրագրված տարրերը եւ սկզբունքները:

Դեկտեմբերի 23-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին ընդունվել է միջազգային հարաբերությունների օրակարգային հարցերին նվիրված հայտարարություն, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ. «ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարեւորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»:

Դակարում նոյեմբերի 29-30-ը կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովում Հայաստանի առաջարկությամբ եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է ՖՄԿ անդամ պետությունների լիակատար աջակցությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

Օգոստոսի 28-ին ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի կողմից ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւ:

Սեպտեմբերի 12-ին Իսպանիայի Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է բանաձեւ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, որով աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչպես նաեւ շեշտում, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն ցանկացած հարցի քննարկման, որոնք վճռորոշ կլինեն՝ երկրի ապագայի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ