News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարվա կարեւորագույն իրադարձությունը ՀՀ կողմից Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու գործընթացի հաջող ավարտն էր, ինչը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսական զարգացման համար: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

2014թ. մայիսի 29-ին Աստանայում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, իսկ հոկտեմբերի 10-ին կառույցի հիմնադիր փաստաթղթին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Դեկտեմբերին Հայաստանի, ինչպես նաեւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների կողմից վավերացվել է Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ին համաձայնագրին միանալու մասին պայմանագիրը:

Տարվա ընթացքում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ նախագահների մակարդակով երեք նիստ՝ մայիսի 29-ին Աստանայում, հոկտեմբերի 10-ին Մինսկում եւ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում, որոնց մասնակցել է ՀՀ Նախագահը: Կայացել է նաեւ կառավարության ղեկավարների մակարդակով երկու նիստ՝ մայիսի 30-ին Մինսկում եւ նոյեմբերի 21-ին Աշխաբադում, որոնցում եւս ներկայացված է եղել Հայաստանը վարչապետի մակարդակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ