News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տարին նշանավորվել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների առավել սերտացմամբ եւ խորացմամբ: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

Երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում կայացած շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել ռազմավարական նշանակություն ունեցող պայմանավորվածություններ՝ քաղաքական, արտաքին քաղաքական փոխգործակցության, ռազմական, ռազմատեխնիկական, առեւտրատնտեսական, Հայաստանի տնտեսության արդիականացման եւ դիվերսիֆիկացիայի ապահովման, էներգետիկ, ներառյալ՝ միջուկային, տրանսպորտի, հաղորդակցությունների, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման ու ընդլայնման վերաբերյալ:

Փետրվարի 7-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում ներկա է գտնվել Ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Մայիսի 8-ին եւ օգոստոսի 9-ին  նախագահ Սերժ Սարգսյանը այցելություններ է կատարել Ռուսաստանի Դաշնություն եւ հանդիպումներ  ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են ռազմավարական գործընկեր երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա քայլերը:

Հուլիսի 6-7-ը տեղի է ունեցել Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը Մոսկվա, որի շրջանակներում հանդիպումներ են կայացել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Հուլիսի 11-ին Սոչիում ստորագրվել է համաձայնագիր, որով դյուրացվում է երկու երկների քաղաքացիների միմյանց տարածքներում գտնվելու ընթացակարգը։

 Դեկտեմբերի 20-ին ստորագրվել է ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը:

Տարվա ընթացքում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները ունեցել են մեկ տասնյակից ավելի հանդիպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ