News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցրել ԵՄ հետ հարաբերությունների խորացումը: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ Ռեադմիսիայի մասին համաձայնագրերը։

Ոլորտային բնագավառներում Եվրոպական Միության հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով մարտի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական Միության ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ արձանագրությունը, որը Հայաստանին հնարավորություն է ընձեռնում մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հուլիսի 22-ին մասնակցել է Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը:

Հոկտեմբերի 28-30-ը տեղի է ունեցել Եվրոպական Միության խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի այցելությունը Հայաստան։

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հուլիսին եւ հոկտեմբերին այցելել է Հայաստան: Դեկտեմբերի 19-ին Հայաստան է այցելել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին:

Բրյուսելում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, իսկ դեկտեմբերի 11-ին՝ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 6-րդ հանդիպումը:

Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  տասնչորսերորդ նիստը:

Նոյեմբերի 3-ին Բրյուսելում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Եվրամիության ընդլայնման եւ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը ստորագրել են ԵՄ կողմից 2014-2017թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ