News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2014թ. ԵԱՀԿ շրջանակներում շարունակել է համագործակցությունը գործող նախագահող երկիր Շվեյցարիայի, ԵԱՀԿ մասնակից երկրների եւ կազմակերպության գործադիր կառույցների հետ՝ ԵԱՀԿ գործունեության երեք հարթություններում։ Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում 

Մարտի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնեւում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ: Հունիսի 3-4-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Դիդիե Բուրկհալտերի պաշտոնական այցը Հայաստան:

Հայաստանը հանդես է եկել ԵԱՀԿ-ում ԼՂ խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ ԼՂ հակամարտության հարցերով գործող նախագահության անձնական ներկայացուցչի գործունեությանն անհրաժեշտ աջակցություն ձեւավորելու դիրքերից: ԵԱՀԿ Մշտական խորհրդում եւ Անվտանգության համագործակցության ֆորումում ՀՀ բարձրաձայնել է եւ գործընկեր երկրների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի հետ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի կոպտագույն խախտումների, սադրիչ հռետորաբանության եւ գործողությունների վերաբերյալ։

Դեկտեմբերի 4-ին Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Բազելի նախարարական խորհրդի նիստում, որտեղ կազմակերպության անդամ երկրների ուշադրությունն է հրավիրել առ այն, որ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունը, հրադադարի ռեժիմի բազմաթիվ կոպտագույն խախտումները, անընդմեջ կրկնվող դիվերսիոն գործողությունները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ու Արցախ – Ադրբեջան շփման գծում նոր թափ են ստացել, եւ դրանք Բաքվի ապակառուցողական կեցվածքի, միջնորդների առաջարկությունների շարունակական մերժման հետ միասին թույլ չեն տվել առաջընթաց գրանցել ինչպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու, այնպես էլ վստահության ամրապնդման վերաբերյալ միջազգային հանրության կոչերն իրականություն դարձնելու գործում։ Նախարար Նալբանդյանն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին եւ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին:

Շարունակվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությունը, որն իրականացվել է անվտանգության, տնտեսության, բնապահպանության, մարդու իրավունքների եւ արդյունավետ կառավարման ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ