News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ըստ պաշտոնական վիճակագրության նախնական տվյալի՝ նախորդ տարվա դեկտեմբերին  առեւտրաշրջանառությունը կրճատվել է 13,3%-ով: Նշենք, որ «առեւտրաշրջանառության» ցուցանիշը, բացի սեփական մանրածախ առեւտռրաշրջանառությունից,  ներառում է նաեւ թեթեւ մարդատար մեքենաների մեծածախ վաճառքը եւ վաճառքի ծավալը:

Նոյեմբերին եւս առեւտրաշրջանառությունը կրճատվել էր, սակայն «միայն»  1,2%-ով: Նշենք, որ այդ ցուցանիշում գերակշռում է մանրածախ ապրանքաշրջանառությունը   (գրեթե 60%), այնուհետեւ մեծածախն է (36%) եւ մեքենաների վաճառքը (շուրջ 4%): Առեւտրաշրջանառության նոյեմբերի անկումը հիմնականում պայմանավորված է եղել մանրածախ ապրանքաշրջանառության  2,2% կրճատմամբ: Մեծածախ վաճառքը նվազել է  «ընդամենը» 0,1%-ով, իսկ ահա մեքենաների վաճառքն աճել է  4,4%-ով:

Այդ տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել, որ կտրուկ  կրճատվել է ապրանքների վաճառքի ծավալը: Պարզ ասած, անցյալ ամիս բնակչությունն ավելի քիչ ապրանքներ է ձեռք բերել, քան մեկ տարի առաջ՝ 2013 թ. դեկտեմբերին: Ամենահավանական պատճառը «ռուսական» փոխանցումների գումարների զգալի կրճատումն է, որոնք  նաեւ  40%-ով արժեզրկվել  են Ռուսաստանում եւ Հայաստանում արժույթի փոխարժեքի պատճառով:

Հիշեցնենք, որ փոխանցումները կազմում են  մանրածախ ապրանքաշրջանառության եւ վճարովի ծառայությունների ծավալի շուրջ 30%-ը: Այդ պատճառով էլ փոխանցումների գումարների կտրուկ կրճատումը խիստ բացասաբար է ազդել բնակչության ընդհանուր վճարունակության վրա:  Որն էլ, իր հերթին,  դարձել է մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի անկման պատճառ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ