News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իսրայելցի վարսահարդար Շալոմ Կորեշը (Shalom Koresh) մարդու մազերից կիպա է ստեղծել, հայտնում է Associated Press-ը: Կորեշը պատմել է, որ գլխարկի ստեղծման համար գաղափար է ծառայել Եվրոպայում հակասեմիստական տրամադրությունների աճը: Վարսահարդարը նշել է, որ իր կիպան թույլ է տալիս գլուխը ծածկել շրջապատողների համար աննկատ կերպով:

Գլխարկները, որոնք վարսահարդարը կոչել է «Կախարդական կիպա» կարելի է գնել համացանցում: Դրանց գինը սինթետիկ մազերի դեպքում  49  եվրո է իսկ բնական մազերի դեպքում՝ 79 եվրո:

 «Այն ստեղծվել է, որպեսզի մարդիկ իրենց հարմարավետ զգան այն բոլոր վայրերում, որտեղ չեն կարող կրել ավանդական կիպա»,- հայտարարել է Կորեշը: Նա հստակեցրել է, որ ավել մեծ հետաքրքրություն են առաջացրել կիպաները ֆրանսիացի ու բելգիացի գնորդների շրջանում, հայտնում է Lenta-ն:

Մարդու մազերից պատրաստված կիպաները ոչ միանշանակ արձագանք են ստացել Իսրայելում: Որոշ մարդիկ ոչ ճիշտ են համարում ինքին կրոնական պատկանելիությունը թաքցնելու գաղափարը։

Ուղղափառ հրեա տղամարդիկ ավանդաբար կրում են կիպա՝ որպես Աստծո հանդեպ հարգանքի դրսեւորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ