News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էլդար Ռյազանովի վիճակը լավացել է եւ նրան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ են տեղափոխել, «Ինտերֆաքսին» հայտնել է ռեժիսորի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Ըստ գործակալության զրուցակցի՝ Ռյազանովի վիճակը պարբերաբար մեկ լավանում, մեկ վատանում է: Գոնե ինչ-որ չափի կայունացման մասին խոսել չի ստացվում», - ասել է նա:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը նոյեմբերի 24-ին տեղափոխվել էր  Բուրդենկոյի անվան հիվանդանոց՝ «ուղեղին արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ:

Նրան սովորական հիվանդասենյակ են տեղափոխել դեկտեմբերի 2-ին, սակայն դեկտեմբերի 8-ին կրկին վերակենդանացման բաժանմունք են ուղարկել: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ ռեժիսորի մոտ թոքաբորբ է ախտորոշվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ