News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արգենտինայի նախագահ Քրիստինա ֆերնանդես դը Քիրշները մտադիր է ցրել ազգային հետախուզական ծառայութունը՝ դատախազ Ալբերտո Նիսմանի առեղծվածային մահից հետո, որը մեղադրանքներ էր ուղղում պետության ղեկավարին։ Այս մասին Քիրշները հայտարարել է երկուշաբթի՝ ազգային հեռուստատեսության եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ ինքը համապատասխան օրինագիծ է ուղարկել խորհրդարանի քննարկմանը: Այն նախատեսում է գոյություն ունեցող Հետախուզության քարտուղարության լիկվիդացում, որի արմատները ռազմական բռնապետության ժամանակներում են, եւ նոր Հետախուզական դաշնային գործակալության ստեղծում:  Նախագահը վստահ է, որ նման քայլը կնպաստի հատուկ ծառայության «թափանցիկությանը» եւ «կծառայի ազգային շահերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ