News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարարությունը աշխատանքից հեռացրել է էլիտար հետախուզական խմբի 43 պահեստայինների, երբ վերջիններս դժգոհել են պաղեստինցիների նկատմամբ անարդարացի քաղաքականությունից, հաղորդում է France-Presse գործակալությունը: Սեպտեմբերին իսրայելական լրատվամիջոցներում հրապարակել էր զինծառայողների նամակ, որտեղ նրանք հայտնում են, որ հրաժարվում են իրականացնել պաղեստինցիների դեմ ուղղված իրենց պարտականություններն Իսրայելի գործողությունների պատճառով, հայտնում է Gazeta-ն:

Հետախուզական խմբի աշխատակիցները, որոնց թվում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, հայտարարել են, որ չեն կարող շարունակել ծառայել համակարգին, որը խախտում է միլիոնավոր մարդկանց իրավունքները:

8200 ստորաբաժանումը Իսրայելի հետախուզական ամենախոշոր համակարգն է, մասնագիտացված է կիբերպաշտպանության, մոնիթորինգի եւ էլեկտրոնային տեղեկատվության ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ