News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող առեւտրականներն այսօր՝ հունվարի 27-ին, կրկին Կառավարության շենքի մոտ են, սակայն այս անգամ նրանք կանգնել են մեջքով դեպի շենքը:

«Այսօրվա մեր բողոքի ակցիայի անունն է՝ արհամարհանք արհամարհանքի դեմ: Հետույքով շրջվելը ձեր դեմ ուղղված չի, ոստիկաններ, ուղղված է Կառավարությանը: Այսօր ակցիան կանցնի թիկունքով դեպի Կառավարությունը: Ոնց որ Կառավարությունն է թիկունքով կագնում ժողովրդին եւ չի փորձում կիսել ժողովրդի մտահոգությունը, այնպես էլ մենք ցույց ենն տալիս, որ նրանք այլեւս մեզ համար Կառավարություն չեն»,- հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից Արտակ Խաչատրյանը՝ նշելով, որ իրենց պահանջը մնում է նույնը՝վարչապետին հանդիպելը:

Հիշեցնենք, որ նախորդ օրը նույնպես առեւտրականները հավաքվել էին Կառավարության մոտ, նրանք հանդիպում էին պահանջում վարչապետի հետ, սակայն նա ադպես էլ չիջավ՝ փոխարենը առաջարկելով առեւտրականներից 10-ին ընդունել Կառավարության շենքում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է Ակցիայի մասնակիցների թիվը հետզհետե ավելնում է:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ