News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դատական համակարգում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Քրեական Վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը առաջիկայում նշանակվելու է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Գլխավոր դատախազի հայրը՝ Սուրիկ Կոստանյանը:

Իսկ Քրեական Վերաքննիչ դատարանի նախագահ կնշանակվի Վազգեն Ռշտունին, ով այժմ Քրեական Վերաքննիչ դատարանի դատավորներից է: Վազգեն Ռշտունին եղել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, այնուհետեւ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նրան հրավիրել եւ նշանակել էր Կոտայքի մարզի դատախազ, որտեղ սակայն երկար չէր մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ