News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արքանզասի համալսարանի գիտնականները գտնում են, որ կապույտ լույսի ներքո սնվելը զերծ է պահում շատակերությունից: Նրանք նկատել են,  որ կապույտ լույսով լուսավորված սնունդն ուտելիս տղամարդիկ կասկածանքով էին վերաբերվել սննդին, քանի որ անբնական գույնը զսպում է ախորժակը՝ առանց  ուտելիքից ստացած հաճույքը նվազեցնելու: Զարմանալին այն է, որ կանանց համար լուսավորությունը ոչ մի կապ չի ունեցել սնվելիս, փոխանցում է Kedem-ը:

Ուսումնասիրությանը մասնակցել է 112 մարդ, օգտագործվել են միատեսակ ուտեստներ՝ սպիտակ, դեղին եւ կապույտ լուսավորության ներքո:

Արդյունքները ցույց են տվել, որ թեեւ ուտելիքից տպավորությունները չեն փոխվել լուսավորության պատճառով, կապույտ լուսավորման դեպքում տղամարդիկ շատ ավելի քիչ են կերել:

Գիտնականները սա բացատրում են էվոլյուցիոն տեսության օգնությամբ, քանի որ կապույտ մթերքներ բնության մեջ գրեթե չեն հանդիպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ