News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Այդ մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնելով, որ ռուսական կողմը, այդ թվում՝ պաշտպանության նախարարության ղեկավարության մակարդակով, նույնպես դատապարտել է հանցագործությունը՝ նախարարը ընդգծեց, որ քննչական խմբին լուրջ աշխատանք է սպասվում: «Վերջիվերջո, անհրաժեշտ է բացահայտել՝ հանցագործությունն արդյոք Պերմյակո՞վն է իրագործել, թե՞ նրա հետեւում կանգնած են ինչ-որ ուժեր: Գաղտնի բնույթ կրող շատ հարցեր կան: Ոչ ես, ոչ դուք, իրավունք չունենք միջամտել գործի եւ իրավական ոլորտի մանրամասներին», նկատել է նախարարը՝ ի պատասխան ռուսական կողմի գործողությունների  իրավաչափությունը պարզելու փորձերին:

Ռուսական ռազմակայանում կարգապահությանը եւ կադրերի համալրման գործում հայկական կողմի հնարավոր մասնակցության մասին հարցին Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ ռազմակայանի ներկա հրամանատար գնդապետ Ռուզինսկին մեծ աշխատանք է կատարել կարգապահության բարձրացման ուղղությամբ: «Ես կարող եմ իրավիճակը համեմատել նախկինում եղածի հետ եւ միանշանակ պնդում եմ, որ կարգապահության մակարդակը բարձրացել է: Միաժամանակ մեծ աշխատանք։ է կատարվել ժամանակակից սպառազինություններով համալրման առումով»,-ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է կադրերի ընտրության հարցում Հայաստանի մասնակցությանը, Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքն է որոշում իր անվտանգության խնդիրները: «Ճիշտ չի լինի, որ մենք խառնվենք կադրերի հարցում»,-նկատել է նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ