News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Parking City ընկերությունը գրպանահատությամբ է զբաղվում՝ գումար գանձելով այն վայրերում կայանելու համար, որտեղ կարմիր գծանշումներ չկան: Նման հայտարարությամբ է հանդես եկել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նա իր հայտարարությունում ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ, համայնքային վճարովի ավտոկայանատեղում կանգնելու համար տուգանքի մասին արձանագրություն ստանալիս ուշադիր նայեք այն ավտոկայանատեղի  կահավորանքին, որտեղ  կանգնած եք եղել:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  որոշման 3-րդ գլխում սահմանված կարգը պահանջում է  կահավորել անհրաժեշտ  միջոցներով` տեսախցիկ, ցուցանակ, կարմիր գծանշում:

Կարմիր գծանշումը բացակայում է Տիգրան Մեծ պողոտայի 6 եւ 7-րդ հատվածներում, սակայն 2014թ. դեկտեմբերին 5 վարորդներ ստացել էին  արձանագրություններ իրավախախտումների մասին` ՀՀ  օրենսգրքի 124 7-րդ հոդվածի համաձայն, որոնց մեջ նշված է, որ «քաղաքացին 15 րոպեից ավել ժամանակահատվածով կայանված է եղել ք.Երեւան, Տիգրան Մեծ պող. 7-րդ հատվածի վրա գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ինչի համար չի  վճարել»: Ուրեմն պողոտայի նշված հատվածը Երեւանի քաղաքապետարանում արդեն գրանցված է որպես համայնքային վճարովի ավտոկայանատեղ:

Միջանկյալ ընդգծեմ, որ Տիգրան Մեծ պողոտայի 7-րդ հատվածի վրա է գտնվում Կրթության ազգային ինստիտուտը, որտեղ  աշխատում ենք ես եւ վերոնշյալ 5  քաղաքացիները:

Այս մասին 2015թ. հունվարի 14-ին նամակով տեղեկացրել եմ Երեւանի քաղաքապետին` ներկայացնելով այդ արձանագրությունները եւ ինձ հավաստիացրել են, որ նման արձանագրություն  այլեւս ոչ մի քաղաքացի չի ստանա, իսկ վերոնշյալ 5 քաղաքացիների նկատմամբ կայացվել է գործերի վարույթները կարճելու մասին որոշումներ: Քանի որ հարցը լուծված համարեցի, խնդիրը չհրապարակեցի:

Սակայն սույն թվականի հունվարի 23-ին վերոնշյալ 5  քաղաքացիներից մեկը Տիգրան Մեծ պողոտայի  7-րդ հատվածում չեղած  վճարովի ավտոկայանատեղում  կանգնելու  համար կրկին ստացել է նման մի արձանագրություն  եւ ես ստիպված եմ հրապարակել Parking City-ի  կողմից  իրականացվող գրպանահատության այս  վտանգավոր  ձեւի մասին:

Ավելացնեմ, որ  եթե այն 5 վարորդներն իմ գործընկերներն են եւ ես անմիջապես տեղեկանում եմ այդ մասին, ապա  մարզերից մեր ինստիտուտ  մշտապես այցելուների դեպքում`  տեղյակ չենք լինում, իսկ նրանք հնարավոր է նույնպես ստացել են նման արձանագրություններ, սակայն ուշադրություն չդարձնելով  կարմիր գծանշումների   բացակայությանը, սուս- փուս  վճարում են տուգանքները:

Գրպանահատությունն էլ ինչպե՞ս է լինում, սա   գրպանահատության դասական օրինակ  է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ