News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարությունը բարձրացրել է արտերկրում տեղակայված զորամասերում եւ միավորումներում ծառայության թեկնածուների նկատմամբ պահանջները:

«Նրանց համար խստացվել է կրթական որակավորումը. այժմ արտերկրում ծառայել կարող են միայն առնվազն լիարժեք միջնակարգ կրթություն ունեցող հավակնորդները, առավելություն կստանան բարձրագույն կրթություն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողները», - «ՏԱՍՍ»-ին հայտարարել է Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշուպկինը:

Նրա խոսքով՝ նաեւ ուժեղացվել են զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ պահանջները, ավելի մեծ ուշադրություն է դարձվում մասնագիտական հոգեբանական թեստերի արդյունքներին:

Արտերկրում տեղակայված միավորումները կամ զորամասերը համալրվում են միայն պայմանագրային զինծառայողներով:

Արտերկրում տեղակայված զորամասերում թեկնածուների առավել մանրամասն ընտրության հարցը հատուկ արդիականություն է  ստացել Գյումրիի ողբերգությունից հետո: Հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ