News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կասեցում պահանջող՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հետագա բողոքի ակցիաների ժամանակ կդիմեն ծայրահեղ միջոցների: Առեւտրականները, որոնք Կառավարության մոտ այսօր՝ հունվարի 27-ին, 5 ժամ Կառավարության մոտ ապարդյուն պահանջեցին վարչապետի հետ համդիպում, կրկին կհավաքվեն հունվարի 29-ին:

«Վաղը չէ մյուս օրը մենք անցնում ենք ավելի կտրուկ, վճռական մեթոդների՝ չխախտելով ՀՀ սահմանադրությունը: Պայքարը հռչակում ենք երկարատեւ, տեւական, կկիրառենք բողոքի այլ հնարավոր ձեւերը: Կբերենք, կհանձնենք մեր բոլոր ԱՁ-ները, կհանձնենք մեր բոլոր դրամարկղերը, կսկսվեն գործադուլներ, կլինի բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց, հնարավոր են պիկետներ, ճանապարհներ փակել, կլինի բողոքի ակցիա նաեւ Ազգային ժողովի դիմաց»,- NEWS.am-ին ասաց բողոքողներից Արտակ Խաչատրյանը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ առեւտրականները, հնարավոր է՝ ընդունեն վարչապետի առաջարկը եւ  հունվարի 29-ին 10 հոգով հանդիպեն վարչապետին: 

Հիշեցնենք, որ նախորդ օրը եւս առեւտրականները հավաքվել էին Կառավարության մոտ, նրանք հանդիպում էին պահանջում վարչապետի հետ, սակայն նա ադպես էլ չիջավ՝ փոխարենը առաջարկելով ընդունել  առետրկաններից 10-ին Կառավարության շենքում:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ