ԵԽԽՎ բյուրոն հունվարի 26-ին հաստատել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ:
Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբի կողմից:
Հանձնաժողովում ԵԺԿ կազմից ներկայացված են ընդամենը վեց հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը: