News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է «Իսլամական պետության» զինյալների կողմից պատանդ վերցված Ճապոնիայի քաղաքացի Կենձի Գոտոյի մասնակցությամբ տեսանյութի իսկությունը, հաղորդել է կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Կացունոբու Կատոն:

Նրա խոսքով՝ սպասվում է, որ Գոտոյին Հորդանանին բանտում գտնվող ահաբեկչուհու հետ փոխանակելու պահանջով վերջնագրի ժամկետը կավարտվի հունվարի 29-ին, Տոկիոյի ժամանակով 23:00-ին:

Հունվարի 24-ին համացանցում էր հայտնվել ճապոնացի լրագրող Կենձի Գոտոյի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա պահում է երկրորդ պատանդի՝ գլխատված Հարունա Յուկավայի լուսանկարը: Կադրից դուրս ձայնը անգլերենով պահանջել է բանտից ազատել մահապարտ-ահաբեկչուհի Սաջիդու ար-Ռիշաուին:

Լրագրողը ճապոնական իշխանություններին կոչ է անում «հնարավորինս արագ նպաստել հորդանանյան բանտից» մահվան դատապարտված ահաբեկչուհու ազատ արձակմանը՝ մատնանշելով, որ «դա իր վերջին ուղերձն է եւ նրան մնացել է ընդամենը 24 ժամ», - հայտնում է «Վզգլյադը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ