News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը սահմանին լարվածություն ստեղծելով փորձում է առաջին հերթին ազդել միջազգային կառույցների վրա, որպեսզի Հայաստանն ավելի մեծ զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մեր հարեւանները չեն հասկանում, որ  երկխոսությունն է այն միակ ձեւը, որը կարող է բերել խաղաղ, քաղաքական պայմաններով հարցի լուծման։ Փոխադարձ համաձայնությունը, վստահության մթնոլորտի ստեղծումն է, որը հնարավորություն կտա նաեւ խոսել, բանակցել եւ տեսնել, թե ինչպես կարելի է լուծել: Իսկ վստահության մթնոլորտի ստեղծումը հիմնականում կախված է մեզնից, որն իրականացվում է հիմնականում առաջին գծում՝ այսինքն ստեղծել խաղաղ պայմաններ, հրադադարի պայմանների կատարում, դիպուկահարներին հետ քաշելը, դիվերսիոն գործողություններից զերծ մնալը։ Ցավոք սրտի, այդ ամենից մեր հարեւանները հրաժարվում են՝ փորձելով այսպես ազդել հայկական կողմի վրա»,-ասաց նախարարը։

Սահմանային լարվածությունը Ադրբեջանի կողմից մեծացնելը, ըստ նախարարի, լուծում է նաեւ ներքաղաքական խնդիրներ, որոնց նպատակն է շեղել ուշադրությունը իր տնտեսության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրներից՝ դեպի առաջին գիծ:

«Լարվածությունը մերթընդմերթ ավելի է սաստկանում, բայց հայկական զինված ուժերը, եւ ԼՂՀ պաշտպանության բանակը լիարժեք վերահսկում են իրադրությունը եւ արժանի հակահարված տալիս բոլոր ոտնձգություններին: Մենք ըստ անհարաժեշտության կանխարգելիչ, պատժիչ գործողություններ ենք իրականացնում, որովհետեւ  այդ լեզուն է միայն թշնամին հասկանում»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այս օրերին իրավիճակը սահմանում վերահսկելի է, թեւ կրակոցները շատացնել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ