News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետի հայ խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, թե Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը Հայկական սփյուռքից ավելի պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններին։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքանավար հատվածում այցով գտնվող Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հարցազրույցի ժամանակ հայտնել է, թե 1915-ի 100-րդ տարելիցի հետ կապված երկկողմ քայլեր իրականացվելու դեպքում հայ-թուրքական հարաբերությունների ուղղությունը կփոխվի, քանի որ Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը Հայկական սփյուռքից ավելի պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը։

«Երկու հասարակությունների միջեւ «կարոտ» կա։ Այդ հասարակությունները նույն մշակույթի զավակներն են, լսում են նույն երաժշտությունը, կարդում են նույն բաները։ Այսինքն, երկու հասարակությունների միջեւ նման «կարոտ» կա եւ երկու կողմն էլ պատրաստ են սկսել շփումներ։ Սակայն մենք մի աշխարհում ենք, որը ազգային է, կան սահմաններ եւ պետություններ։ Դա գործը մի քիչ ֆորմալ վիճակի է բերում։ Դա էլ նպաստում է հարաբերությունների փոքր ինչ սառեցմանը»,-ասել է Մահչուփյանը։

Մահչուփյանը հիշեցրել է, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի հետ կապված ուղերձով էր հանդես եկել։ Դա շատ կարեւոր է։ Այդքան տարիներ անց Հրանտին թե հայ ինքնությանը, թե Թուրքիային տեր կանգնած անատոլիացի է ճանաչում վարչապետը։  Իհարկե, այս տարին 1915-ի 100-րդ տարելիցն է։ Այդ իսկ պատճառով ամբողջ տարին կարեւոր է։  Կարծում եմ՝ ամբողջ տարին կլինեն շատ միջոցառումներ, որտեղ Թուրքիան ցույց կտա, որ ինչ որ բան է ուզում անել եւ ձեռք է մեկնում։ Սակայն դրանք հստակեցնելու համար որոշման ինչ-որ մեխանիզմ է հարկավոր»-հավելել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ