News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունվարի 30-ին, «Դալմա գարդեն մոլ»-ում գտնվող «Սինեմա սթար» կինոթատրոնում (Երեւան, Ծիծեռնակաբերդի խճուղի, 3 շենք, 2-րդ հարկ) կկայանա գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի նոր` «Սպի» ֆիլմի փակ դիտումը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որին հաջորդելու է մամլո ասուլիս՝ ռեժիսոր Ֆաթիհ Աքինի, սցենարի համահեղինակ Մարտիկ Մարդինի, դերասանուհի Արեւիկ Մարտիրոսյանի,  ֆիլմի համապրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանի եւ Արամ Մովսեսյանի մասնակցությամբ:

Ֆիլմի փակ դիտումը՝ ժամը 13:00, մամլո ասուլիսի սկիզբը՝ ժամը 15:20:

«Սպի» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թ.` Հայոց ցեղասպանության ժամանակ: Գլխավոր հերոսը` Նազարեթ Մանուկյանը, կորցնում է ընտանիքը, իսկ տարիներ անց պարզում, որ իր երկվորյակ դուստրերը հավանաբար փրկվել են: Հայրը մեկնում է փնտրելու իր զավակներին…

 15,5 մլն եվրո բյուջեով եւ 138 րոպե տեւողությամբ «Սպի»  դրամայի նկարահանումները սկսվել են 2013 թ. մարտին եւ իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում եւ Մալթայում: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը եւ Արամ Մովսեսյանը:

Ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

Ֆիլմում դերերով հանդես են եկել Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Արեւիկ Մարտիրոսյանը, Ակին Գազին, իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է ֆրանսիացի (ծագումով ալժիրցի) դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի «Մարգարեն» ֆիլմում:

Սցենարի հեղինակներն են հենց ռեժիսորը՝ Ֆաթիհ Աքինը եւ Մարտիկ Մարդինը, ով նաեւ Մարտին Սկորսեզեիի ֆիլմերի սցենարներն է հեղինակել:

«Սպի» ֆիլմն ամփոփում է Ֆաթիհ Աքինի «Սեր, մահ եւ չարք» եռապատումը: Այն ռեժիսորի առաջին մեծ միջազգային նախագիծն է, որի արտադրությանը մասնակցել է 7 երկիր` Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ