News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից մի շարք երկրների ապրանքների նկատմամբ էմբարգոյի սահմանումից հետո հացի մանրածախ գնի աճը կազմել է 15-20%: Այս մասին հայտարարել է Հակամենաշնորհային դաշնային ծառայության ներկայացուցիչ Աննա Միրոչինենկոն:

Ծառայության տվյալներով, 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին հացի գնի աճը կազմել է 5-7%: Հացի ու ալյուրի շուկայում հակամենաշնորհային օրենսդրության խախտումներ չեն հայտնաբերվել:

Գների աճի բարձրացման հիմնական պատճառ է դարձել հումքի թանկացումը: Ըստ Հակամենաշնորհային դաշնային ծառայության, հաց արտադրող ձեռնարկությունների ծախսերն ալյուրի մասով 2014-ի նոյեմբերի-դեկտեմբերին աճել են 20-45%-ով, շաքարի մասով՝ 30%-ով, թթխմորի՝ 30%-ով:

Ըստ NEWSru.com-ի, «Ռուսական հաց արտադրող ձեռնարկությունների միության» տվյալներով, Ռուսաստանում հացի արտադրության ինքնարժեքը 2014 թվականի օգոստոսից միջինում ավելացել է 10%-ով: Այս աճը պայմանավորված է հիմնականում 72%-ով ալյուրի, 20%-ով՝ շաքարի եւ 20%-ով՝ փաթեթավորման թանկացմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ