News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի մասնակցությունը Սաուդյան Արաբիայի թագավորի մահվան հետ կապված սգո արարողությանը քննադատության ալիք է բարձրացրել լրատվամիջոցներում եւ հասարակության շրջանում: Քննադատության առարկան եղել է Բարաք Օբամայի կնոջ արտաքին տեսքը. Նա հրաժարվել է գլխաշոր կրել թաղման ժամանակ եւ ներկայացել է կապույտ կոստյումով:

Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը երկրի նոր միապետ Սալմանի հետ Բարաք եւ Միշել Օբամաների հանդիպումից կադրեր հեռարձակելիս շաղել է ոչ պատշաճ հագնված Միշել Օբամայի պատկերը:

Սաուդյան Արաբիայի բնակիչները վրդովվել են, որ Միշել Օբաման հրաժարվել է գլխաշոր կրել այցի ողջ ընթացքում: Նրանք նշել են, որ Միշել Օբաման սեւ զգեստի փոխարեն ընտրել է կապույտ բլուզ եւ բծավոր ժակետ:

The Breaking News Items-ը առաջ է քաշում ենթադրություն, որ Միշել Օբամայի այս դեմարշը պատասխան է կանանց նկատմամբ բռնությունների:

The International Business Times-ն էլ նկատում է, որ Ինդոնեզիա այցի ժամանակ Միշել Օբաման գլխաշոր է կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ