News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Լիտվինենկոյի մարմնի դիահերձումն Արեւմուտքում անցկացված նման գործողություններից ամենավտանգավորն է եղել: Ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի մահվան գործով Լոնդոնում կայացած բաց դատալսման ժամանակ այս մասին հայտարարել է պաթոլոգանատոմների թիմի ղեկավարը:

Դատաբժշկական փորձագետ Նաթանիել Քերրին նշել է, որ դիահերձման ժամանակ մասնագետները հատուկ պաշտպանիչ կոստյումներ եւ սաղավարտներ են հագել: Բժիշկների խումբ է հերթապահել՝ անհրաժեշտության դեպքում հենց մասնագետներին օգնություն ցուցաբերելու համար:

Վտանգ է ներկայացրել ալֆա-ճառագայթումը: Իսկ գամմա-ճառագայթների հետքեր չեն հայտնաբերվել, չնայած Լիտվինենկոյի արյունից անհետացել են սպիտակ մարմինները, ինչն ակնհայտորեն մատնանշել է ճառագայթային հիվանդություն: Արդյունքում փորձագետները պարզել են, որ տղամարդուն փորձել են պոլոնիումով թունավորել առնվազն երկու անգամ:

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ալեքսանդր Լիտվինենկոն բրիտանական ոստիկանությանը հայտնել է, որ իր թունավորման հետեւում կանգնած է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ դա իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները,- այն ժամանակ հայտարարել էր Լիտվինենկոն:- Իմանալով համակարգը՝ ես վստահ եմ, որ այլ երկրի քաղաքացու դեմ հենց այդ երկրի տարածքում նման բան անելու հրաման կարող էր արձակել միայն մեկ մարդ, հատկապես եթե դա վերաբերում է Մեծ Բրիտանիային: Դա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է»:

Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է Լոնդոնում, 2006 թվականի նոյեմբերին: Տեղական ոստիկանությունում հիշեցնում են, որ նրա մահվան պատճառների հետաքննությունը մինչեւ հիմա շարունակվում է: Երկու կասկածյալներ՝ Անդրեյ Լուգովոյն ու Դմիտրի Կովտունը, հետախուզման մեջ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ