News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը սպառնալիք է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար, հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա նաեւ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ նրա կողմնակիցներին, որոնք վրացիներին կոչ են անում կռվել Ուկրաինայում, առաջարկել է այնտեղ ուղարկել սեփական որդիներին: Ըստ նրա՝ Ուկրաինային Վրաստանի կողմից օգնությունը պետք է ցուցաբերվի պաշտոնական մակարդակով:

 «Սահակաշվիլին վրացիներին Ուկրաինա է կանչում, թող նա եւ նրա պես վարվող մյուս մարդիկ սկսեն իրենց երեխաներից», - «Իմեդի» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Իվանիշվիիշին:

Նա նշել է, որ եթե «բարեկամ» Ուկրաինան պաշտոն է տալիս հետախուզման տակ գտնվող վրացիներին, դրանում «ոչ մի վատ բան չկա»: Սական եթե մարդիկ «խայտառակվել» են Վրաստանում, նույն սխալները կարող են գործել Ուկրաինայում:

Վրաստանի նախկին վարչապետը նաեւ նշել է, որ նախկին նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ցանկանում է ապակայունացնել Վրաստանը, բայց չի կարող, քանի որ ոչ մի ռեսուրս չունի, նրա խոսքերն է փոխանցում «Նովոստի-Գռուզիան»:

Ըստ գործակալության՝ Ուկրաինայում արդեն Վրաստանի երկու քաղաքացի է զոհվել:  Կիեւի պաշտոնական իշխանությունների կողմում՝ «Վրացական լեգեոնի» կազմում, մի քանի տասնյակ Վրաստանի քաղաքացիներ են կռվում: Ուկրաինան առողջապահության նախարար է նշանակել Վրաստանի նախկին առողջապահության նախարար    Ալեքսանդր Քվիտաշվիլիին, ՆԳՆ-ում եւ արդարադատության նախարարությունում առաջին տեղակալների պաշտոնները եւս  զբաղեցրել են վրացիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ