News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Մկրտիչ Գարակէօզեանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Հարութ Սելիմյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության  Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կենտրոնական գրասենյակի մամուլի եւ հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար:

Քննարկվեցին Սիրիայի հայ համայնքին առնչվող խնդիրներ: Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին Հայոց պետության եւ մասնավորապես Սփյուռքի նախարարության ջանքերը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերին օժանդակելու եւ այն աշխատանքների ու բարոյական աջակցության համար, որ ցուցաբերվում է Սիրիայում դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:

Անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունենալիք ձեռնարկներին Հայ Ավետարանչական ընկերակցության մասնակցությանը, ապրիլին նախարարության հետ համատեղ կազմակերպվող «Մերձավոր Արեւելքի հայ հոգեւորականնների դերը Սիրիայում՝ հայոց ցեղասպանության առաջին հանգրվանին» խորագրով գիտաժողովին:

Քննարկվեցին Հայաստանի տարբեր բուհերում ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանի՝Հայոց ցեղասպանությանը վերաբերող դասախոսությունների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, կողմերը հանդես եկան համագործակցության նոր առաջարկներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ