News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում Օսմանյան Թուրքիայում 1914 – 1923թթ. ընթացքում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է պատրաստվում: Այս մասին հունվարի 29-ին ասորի եւ հույն համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

2015թ., ըստ նրա, ամբողջ աշխարհում կկայանան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: «Մեր խնդիրն այն է, որ աշխարհը հասկանա. 21-րդ դարում, քանի դեռ մարդկությունը չի դատապարտել իր դեմ ուղղված հանցագործությունները, դրանց կրկնման վտանգ կա: Երբ մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, ի նկատի ենք ունենում նաեւ հույների եւ ասորիների ցեղասպանությունը», - նշել է Շարմազանովը եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի նախաձեռնած դատապարտող հայտարարության նախագիծը կընդունվի: «Աշխարհը պետք է գիտակցի, որ մենք պարտավոր ենք դատապարտել ցեղասպանությունը: Չի կարելի ցեղասպանության քաղաքականություն վարել: Սա որեւէ երկրի դեմ ուղղված չէ, սա արվում է հանուն պատմական ճշմարտության, մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման», - ասել է փոխխոսնակը:

 Էդուարդ Շարմազանովը հավելել է, որ սա կուսակցական նախաձեռնություն չէ: «Կարծում եմ՝ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները կստորագրեն հայտարարության տակ:  Մենք այս գործընթացը սկսել էինք Վահան Հովհաննիսյանի հետ: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ նախագիծն ընդունվի մինչեւ ապրիլի 24-ը», - ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ