News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կասեցում պահանջող՝ Երեւանի եւ մարզերի հարյուրավոր առեւտրականները մտադիր են Կառավարության առջեւ ընթացող բողոքի ակցիան շարունակել նախագահական նստավայրի մոտ, եթե վարչապետը չհանդիպի կամ գրավոր պատասխան չուղարկի իրենց (ֆոտոռեպորտաժ

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանց թիվը գնալով մեծանում է։ Ցուցարարներին այսօր միացել են նաեւ Գյումրիի առեւտրականները։ Ցուցարարները պտույտ կատարեցին Հանրապետության հրապարակում՝ վանկարկելով «կասեցում», «միացում»։

Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ Կառավարության դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը տեղեկացրեց, որ վարչապետը ոչ թե արհամարհում է ցուցարարներին, այլ սեղմ գրաֆիկի պատճառով չի կարողանում ընդունել նրանց։  Ալեքսանդր Ղազարյանը խոստացավ, որ 10 առեւտրականների եւ վարչապետի միջեւ հանդիպում կկազմակերպի առաջին իսկ հնարավորության դեպքում։

Առեւտրականները կառավարության ներկայացուցչին հիշեցրին, որ 3 ամիս առաջ էլեն հանդիպել վարչապետին ու քննարկել հարցը, ինչը, սակայն, արդյունք չի տվել, հետեւաբար նման եւս մեկ հանդիպում իրենց հարկավոր չէ. իրենց պահանջն օրենքի կասեցումն է։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ