News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում այսօր՝ հունվարի 29-ին, կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Հայկազ Բարսեղյանն Արարատի մարզի Նիզամի գյուղից էր, կուրսանտ:

Համայնքի ղեկավար Հարութին Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայկազն ավարտել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, այնուհետեւ ընդունվել ուսումնական զորամաս:

«Շուտով 20 տարեկան կդառնար, շատ խելոք տղա էր, էսքան ժամանակ ոչ մի տեսակի բողոք, դժգոհություն չենք լսել: Հայկազը ոչ մի անախորժություն չի ունեցել»,- ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ Հայկազը տան ավագ որդին էր, իրենից փոքր երկու եղբայր ուներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 29-ին, ժամը 06:35-ի սահմաններում Երեւան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ