News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Լիլ քաղաքում նոր բացված Burger King-ում 6 հազար մարդ է հերթ կանգնել: Արագ սննդի ռեստորանների ցանցն այս երկրում վերջին 18 տարիներին ներկայացված չէր:

Հաստատության բացման առիթով ճաշացանկից անվճար ուտեստներ են բաժանել: Ակցիան անցկացվել է հունվարի 28-ին, տեղական ժամանակով 17:00-22:00-ն, սակայն մարդիկ սկսել են հավաքվել արդեն ժամը 15:00-ից: Չնայած եղանակային վատ պայմաններին՝ ամբոխը չի ցրվել:

Burger King ընկերությունը ֆրանսիական շուկայից հեռացել է 1997 թվականին: Պատճառը ցածր եկամտաբերությունն էր: Ըստ The Daily Mirror-ի, հայտնի է, որ ծրագրվում է հաստատություն բացել նաեւ Փարիզի կենտրոնում:

Burger King Corporation-ն ամերիկյան ընկերություն է, որը հիմնադրվել է 1953 թվականին, Ֆլորիդա նահանգում: Այն 13 հազար առեւտրային կետ ունի աշխարհի 79 երկրներում, որոնցից 66%-ը՝ միայն ԱՄՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ