News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տեսանյութը՝ CIVILNET-ի ուղիղ միացումից

Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կասեցում պահանջող առեւտրականները, ինչպես նախապես հայտարարել էին, անցնում են ծայրահեղ միջոցների։ Նրանցից մեկը՝ Արտակ Խաչատրյանը, այսօր՝ հունվարի 30-ին, հայտարարեց, որ կառավարության մոտ անժամկետ նստացույց է սկսում։ Նրա հայտարարությունից հետո մի խումբ առեւտրականներ նույնպես նստեցին աստիճանների դիմաց ու հայտարարեցին, որ աջակցում են նրան։

Առեւտրականներն այժմ վանկարկում են «ամոթ», «վարչապետ, դուրս արի», «կասեցում»՝ պահանջելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս գա շենքից, հանդիպի իրենց հետ ու հայտարարի, որ կասեցնում է վիճահարույց օրենքը։

Քիչ առաջ կառավարությունից ցուցարարներին հայտնեցին, որ վարչապետը պատրաստ է ընդունել առեւտրականների 15 ներկայացուցչի։ Նրանք այժմ կառավարության շենքում են, դրսում լարվածությունը չի թուլանում, ցուցարարներն անընդհատ վանկարկում են՝ «կասեցում»։

Նշենք, որ առեւտրականներն այսօրվանից սկսել են իրենց գործունեությունը դադարեցնելու մասին դիմումներ գրել, որոնք փետրվարի 1-ին մեկ փաթեթով կհանձնեն կառավարություն:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ