News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2014 թվականին ԼՂՀ-ում գրանցվել է զբոսաշրջիկների քանակի 12 տոկոս նվազում նախորդ տարվա համեմատ, սակայն միեւնույն ժամանակ աճել է օտարերկրյա զբոսաշրջիկների գիշերակացի տեւողությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից այցելուների քանակը: Այս մասին հունվարի 30-ին կայացած ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

Նա նշեց, որ զբոսաշրջությունը, լինելով ԼՂՀ տնտեսության գերակա ճյուղ, այս տարի եւս ներմուծվող տարադրամի խոշոր աղբյուր է հանդիսացել. 2014 թվականին օտարերկրյա զբոսաշրջիկները  6,4 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք գումար են ծախսել Արցախում: «Տարին հագեցած էր նաեւ միջազգային տարբեր հարթակներում ԼՂՀ զբոսաշրջային ներուժի հանրահռչակմամբ: Այսպես, 2014 թվականին ԼՂՀ-ն մասնակցել է 4 միջազգային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներին` Մադրիդում, Փարիզում, Ռիմինիում եւ Լոնդոնում: Նշված ցուցահանդեսներում մասնակիցների եւ այցելուների թիվը կազմում է համապատասխանաբար` 17,696 ընկերություն եւ 290,000 մարդ: Չնայած Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների, ԼՂՀ պատվիրակությունը մինչեւ վերջ մասնակցել է նշված ցուցահանդեսներին եւ իրականացրել հաջող քարոզչական աշխատանքներ»,-ասաց Սերգեյ Շահվերդյանը: Տարվա ձեռքբերումներից կարելի է նշել նաեւ Հադրութի շրջանի Տող գյուղում հաջողությամբ կայացած Արցախյան գինու առաջին փառատոնը:  Վարչության պետը կարեւորել է հատկապես պատասխանատու զբոսաշրջության զարգացումը, որի հիմքում ընկած է նաեւ պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը:  Հնագիտական պեղումների ընթացքում Տիգրանակերտում հայտնաբերվել են բացառիկ նշանակություն ունեցող վաղմիջնադարյան դամբարան, իսկ Ամարասում՝ Սուրբ Գրիգորիսի դամբարանի արեւելյան մուտքը, որոնք վկայում են տարածաշրջանում վաղ քրիստոնեական-հայկական մշակույթի առկայության մասին:

Պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտում իրականացվել եւ ավարտին են հասցվել «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի պատմական տարածքի պարսպապատման եւ մասնակի բարեկարգման, ինչպես նաեւ  Սարուշեն գյուղի Փիրումաշեն եկեղեցու վերականգնման աշխատանքները: Դադիվանքի կաթողիկե եկեղեցու հարավային պատի բացառիկ որմնանկարը վերականգնվել է վարչության եւ իտալացի մասնագետների համագործակցության շնորհիվ: Ավարտելով խոսքը` Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ 2015 թվականին վարչության առաջնահերթ խնդիր է հանդիսանալու Արցախում պատասխանատու զբոսաշրջության եւ պատմական ժառանգության պահպանության զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ