News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի ներբակային տարածքներում շարունակվում է բազմահարկ շենքերի կառուցման քաղաքականությունը, որը ճարտարապետաշինարարական ոլորտում քաղաքային իշխանությունների կոռումպացվածության, տգիտության եւ նրանց ապօրինի գործելակերպի դրսեւորումներից մեկն է։ Այդ մասին ասվում է «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

«Այդ գործելակերպով քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող պարոն Տարոն Մարգարյանի, ոտնահարում է կետային կառուցապատման համար ընտրված տարածքի շրջակա շենքերի բնակիչների հիմնարարիրավունքները։

Ամիրյան 28, Կողբացի 42, Նալբանդյան 106/1, Կոմիտասի 5 եւ բազմաթիվ այլ հասցեներին կարծես ավելանում է եւս մեկը։

«Մերքաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Դավթաշեն 4-րդ թաղամասի N 12 եւ 13 շենքերի բնակիչներից, ովքեր փաստում են, որ այս պահին իրենց շենքերից ընդամենը 5-7 մետր հեռավորության վրա երկհարկանի նորակառույցի շինարարություն է ընթանում:

Տարածքի բնակիչ Սիրանուշ Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց բակում դեռեւս 2014-ի ամառվանից կառուցվող շինության նախագծից հստակ երեւում է, որ N 12 եւ 13 շենքերի հարեւանությամբ կառուցվող երկհարկանի շինությունը կծածկի հարակից շենքերի բնակարանների լուսավորությունը:

Տարածքի բնակիչները խիստ մտահոգված են, քանի որ ներբակային կետային կառուցապատման այս հերթական ծրագիրը սպառնում է զրկել նրանց արեւի լույսից եւ կանաչ տարածքից:

Քաղաքացիները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել եւ դիմել պատկան մարմիններին՝ պարտավորեցնելու քաղաքային իշխանություններին վերանայել նախագիծը եւ շինության հարկայնությունը՝ հարգելով իրենց՝ առողջ կենսամիջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը»,- ասվումէ  հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ