News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աջարիայի ինքնավար հանրապետության նախկին վարչապետ, Սահակաշվիլիի նախկին համախոհ Լեվան Վարշալոմիձեն նշանակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի տնտեսական գծով խորհրդական:

Վրացական «Ռուստավի-2» հեռուստալիքի եթերում Վարշալոմիձեն հայտարարել է, որ ինքը 2014թ.-ի ապրիլից ուկրաինացի իր գործընկերների մասնակցել է երկրի տնտեսական եւ արդարադատության համակարգի բարեփոխումներին:

«Անելիքները շատ են: Բոլորը գիտեն, թե ինչպիսի դժվարին իրավիճակում է այսօր Ուկրաինան: Երբ ագրեսիա կա, ավելի ակտիվ պետք է իրականացվեն երկրին անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ»,- հայտարարել է Վարշալոմիձեն:

Նշենք, որ Ուկրաինայի կառավարությունում մեծ թիվ են կազմում Վրաստանի նախկին կառավարության անդամները: Այսպես, Ներքին գործերի նախկին նախարարի տեղակալ Վանո Մերաբիշվիլի- Էկա Էգուլաձեն նշանակվել է Ուկրաինայի ՆԳ նախարարի առաջին տեղակալ, իսկ աշխատանքի եւ սոցիալական ապահավության նախկին նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին՝ առողջապահության նախարար: Բացի դրանից՝ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին նշանակվել է վարչապետի խորհրդական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ